Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մի բան հաստատ էն չի

Մի բան հաստատ էն չի
19.05.2025 | 13:07

Խաբեությունն ի վերուստ էր,

թե չէ Ադամն ինչու՞ պիտի

հիմարանար,

Եվան ապուշ կտրեր էն գլխից,

սատանան ու՞մ դռան շունն էր՝

Աստծո ստեղծած արարածին

մի խնձորով խաբեր:

Դրախտ-դժոխք սահմանային էս

տիրույթում

մի բան հաստատ էն չի:

Տերը վաղուց է ձեռք քաշել

Ադամ-Եվա-Մարդ արարած

գոյ-գոյածին-գոյացություն,

կավից թրծված-անհողածին

արարածից:

Ի վերուստ է սուտը:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ